ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով
11.09.2012 | 13:25

Սեպտեմբերի 11-ի դրությամբ, Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,28 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 4 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, սեպտեմբերի 11-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը1,35 խմ վայրկյան է, Գավառագետինը` 2,82 խմ վայրկյան, Մասրիկինը` 1,89 խմ վայրկյան, և Ձկնագետի հզորությունը` 0,7 խմ վայրկյան: Ներկայումս Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 15 աստիճան է:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 298 միլիոն 299 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ չնայած անցած շաբաթ (սեպտեմբերի 3-9-ին) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի մեծացումներ, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ